ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մտավորականը չի՛ կարող ընդդիմադիր չլինել… բայց ե՞րբ...

Մտավորականը չի՛ կարող ընդդիմադիր չլինել… բայց ե՞րբ...
08.06.2024 | 20:19

Պատասխանն ամբողջությամբ այս հարցի պատասխանի մե՛ջ է:

Այսօր, երբ կրկին լինել-չլինելու անիծյալ հարցի առաջ ենք կանգնած, մեր ժողովրդի (ազգս հիմա անասելի տկարացած է) մի ահռելի զոմբիացված շերտ կենաց ու մահի կռիվ է տալիս ո՛չ թե մեր գոյության իրավունքը պաշտպանելու, այլ մեզ կործանման հասցրած վերջին տասնամյակը հավերժացնելու թուրքական վիլայեթի կարգավիճակով:

Մյուս զանգվածն էլ այս պահին է որոշել լուծել առհասարակ Հայ առաքելական եկեղեցու հետ իր խնդիրները. մնացյալ հարցերը նրա համար երկրորդական են:

Զոմբիների երրորդ խումբն էլ շեշտադրել է եկեղեցու բարեփոխման խնդիրը և հին ու նոր մեռելները խառնել է իրա:

Չորրորդները… Տասներորդները…

Հարցերն անսպառ են:

Սրանց ավելացել է արտերկրի մեր որոշ հայրենակիցների «անզիջում» պայքարը չգիտեմ ինչի դեմ: Սրանք նոր փոփոխություններ կարծես չեն ուզում կամ թեկնածու չունեն՝ նոր շարժում սկսելու. անկախության տարիներին ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատում են, չնայած դրանցից ոմանք ծանոթությունների և զարտուղի այլ ճանապարհներով սրանցից պարգևներ էին և են մուրում-կորզում՝ չգիտեմ՝ հանուն ո՛ր վարդապետության:

Դիմատետրը նաև այս ամենի սոցիոլոգիական պատկերն է:

Չգիտեմ՝ ինչո՞վ կավարտվի մեր երկրում սկսված պայքարի մերօրյա ալիքը, որի անվանումն ու նպատակները հայտարարված են, կամ ի՞նչ կլինի հետո: Բայց խոստանում եմ հատկապես արտերկրի «քաջարի ընդդիմադիրներին», վաղը նոր իշխանական պարգևներ մուրալիս, հիշեցնել իրենց «փառահեղ անցյալը»:

Իսկ այսօ՞ր…

Այսօր հայոց գերխնդիրը կամ խնդիրների խնդիրը մեր հայրենիքից մնացած այս բեկորի պահպանումն է, որպեսզի արիացի հայերի ոտքի տակ գոնե մի բուռ հող մնա:

Վաղուց արդեն մեր ոտքերի տակ երերացող ու այրվող այս մնացորդացը…

Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ